top of page

Հավերժական է իմ Փրկիչը

  • Writer: Մեսրոպ վարդապետ Պարսամյան
    Մեսրոպ վարդապետ Պարսամյան
  • Apr 17, 2020
  • 1 min read

Հոբ երանելին ցավի, տառապանքի, զրկանքի մեջ հավատքը ամուր պահող մարդու լավագույն օրինակներից մեկն է Աստվածաշունչ Սուրբ Գրքում։ Չկա մարդկային այնպիսի դժբախտություն, որ նա չկրեց, անցավ սովի, աղքատության, հիվանդությունների միջով՝ կորցնելով երեխաներին, հարստությունը, ընդունեց կնոջ խարդավանքը, բարեկամների վիրավորանքը, ծառաների հարձակումը և այդ ամենի մեջ նա ապավինեց Աստծուն՝ հռչակելով. «Գիտեմ, որ հավերժական է իմ Փրկիչը»:

Այսօր շատերս ենք անցնում դժվարությունների, նեղությունների և զրկանքների միջով։ Համայն աշխարհն է ցավի ու տառապանքի մեջ։

Սակայն քրիստոնյաներս գիտենք, որ մեր Փրկիչը հավերժական է, Նա խաչի վրա իր մահվամբ մահը հաղթեց և իր հարությամբ մեզ կյանք պարգևեց։

Այս աշխարհում ամենաերկար և ամենացավոտ տառապանքը, հավիտենության հետ համեմատած մի չնչին երկվարկյան է։ Եթե այս կյանքի փորձությունները հաղթահարենք քաջությամբ և պահենք Աստծո նկատմամբ մեր հավատքն ու հույսը, ապա կժառանգենք այդ հավիտենությանը, որի մասին խոսում է Ս. Պողոս առաքյալն՝ ասելով. «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ»։ (Հռոմեացիս 8:18)

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page