top of page
Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Խաղաղություն ձեզ


«Խաղաղություն ձեզ». ահա Հարուցյալ Քրիստոսի առաջին բառերը՝ ուղղված իր աշակերտներին։ Սա ողջույնի ընդունված ձև էր այդ ժամանակներում։ Սակայն մեր հոգևոր կյանքի մեջ այն շնորհ է, աստվածային պարգև։ Քանզի, եթե մարդկային ողջույնը լոկ բարի ցանկության արտահայտությունն է, ապա Աստծո ողջույնը կենսագործում և շնորհաբաշում է մեր կյանքի մեջ։

Հարուցյալ Քրիստոս խաղաղություն է տալիս իր աշակերտներին, քանի որ այդ հստակ պահին, նրանք ամեն բանից ավելի հենց խաղաղության կարիքն ունէին։ Առաքյալները, իրենց Վարդապետի ողբերգական մահից հետո, անորոշության մեջ էին, մտահոգ, վաղեցած, հուսահատված և հուսալքված։

Այսօր էլ, համավարակի և տնտեսական ճգնաժամի տագանապի մեջ, երբ վախը, մտահոգությունը և հուսալքությունը տիրում է ամենուր, առավել քան երբևէ կարիքն ունենք Խաղաղության։ Բայց ինչպե՞ս ենք ստանում այդ խաղաղությունը։ Ոչ բոլորն ունեն այն։ Այն Աստծո շնորհն է, նվերը։ Մենք ընդունում ենք Նրան մեր սրտերի մեջ, կամ հեռանում Նրանից։ Խաղաղությունը մեզ համար գաղափար կամ հոգեվիճակ չէ, այլ՝ Անձ։ Հիսուս Քրիստոսն է մեր Խաղաղությունը, որ ՅԱՐԵԱՒ ի մեռելոց։ Ձեզ և մեզ մեծ ավետիս։

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page