top of page
Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Ավագ Ուրբաթ. Խաչելություն


Աստծո միածին Որդին և մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, այսօր չարչարվում, խաչվում և մահանում է մեզ համար, մեր փրկության համար։

Խաչելությունն իրապես Աստծո անսահման սիրո մեծագույն խորհուրդն է՝ տեսանելի նշանը անտեսանելի շնորհքի։ Աստված այնքան սիրեց աշխարհը և մարդկանց, որ իր մինչև իսկ Միածին Որդուն տվեց, Ով գալով աշխարհ «մեր մեղքերը վերցրեց և մեզ համար չարչարվեց... Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք»։ (Եսայու մարգարեություն 53:4,5)

Արդարև, Հիսուս մահացավ, որպեսզի մենք կյանք ունենանք և մեր կյանքը լինի առավել լեցուն։

***

«ՍուրբԱստուած»-ն ասել է Հովսեփ Արիմաթացին Քրիստոսի խաչի առաջ` մարմինն իջեցնելիս: Ըստ Հռոմի Նեքտարիոս հայրապետի, երբ Տերը մահացավ, Հովսեփ Արիմաթացին Պիղատոսից խնդրեց Տիրոջ մարմինը և գնաց, որ իջեցնի խաչից: Սակայն Հովսեփը տեսավ, որ անկարելի է Տիրոջ մարմինը խաչից իջեցնելու համար, որովհետև խոցված տեղերը փայլատակում էին: Երբ փորձեց դուրս քաշել բևեռները, մարմնից կրակ ցոլաց, որից Հովսեփն ահաբեկվեց և ետ կանգնեց ու ձեռքերը վեր բարձրացնելով ահով ու դողով սկսեց աղոթել. «Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ»: Սկզբում երբ ասաց Սուրբ Աստուած, այսինքն` «Ես Քեզ լոկ մարդ էի կարծում, բայց Դու սուրբ ես»: Այնուհետև ասաց Սուրբ եւ հզոր, այսինքն` «ես Քեզ տկար կարծեցի` Դու հզոր ես», որից հետո ընկավ երկրորդ բևեռը: Եվ դարձյալ ասաց` Սուրբ եւ անմահ, այսինքն` «ես Քեզ մահկանացու կարծեցի, բայց Դու անմահ ես»: Այս խոսքերը երեք անգամ կրկնելուց հետո ընկնում են բոլոր բևեռները ևՍուրբ մարմինն իջնում է Հովսեփի բազուկների վրա: Նա էլ, ըստ օրենքի, պատեց մարմինը և դրեց գրեզմանի մեջ:

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page