• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ամեն ինչ վերջացած է

Updated: Apr 21


«Այնուհետև Հիսուս, գիտենալով, թե ահա ամէն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց՝ ծարավ եմ… Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ վերջացած է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։ (Հովհաննես 19:29-32)

Հիսուսի խոսքը՝ «Ամեն ինչ վերջացած է» հաղթանակի բացականչություն էր։

Այս բառակապակցությունը հունարեն բնագրում հանդես է գալիս մեկ բառով՝ «Թեթելեսթայ»։ Այն տարածված բառ էր հին հունական հասարակության մեջ և ուներ մի շարք իմաստներ։ Հիսուս այս բառերն արտասանեց Խաչի վրա իր բոլոր իմաստներով.

Ա. Նկարիչներն արտասանում էին այս բառը, երբ վրձնի վերջին հարվածն էին հասցնում կտավին։ Հիսուսի զոհաբերությունն ավարտեց Աստծո ստեղծագործության մեծագույն գլուխգործոցը՝ հնարավոր դարձնելով մարդկային ցեղի քավությունը։

Բ. Ծառաներն ու գործավորներն արտասանում էին այս բառը, երբ վերադառնում էին իրենց Տերերի մոտ՝ բարի լուրով, թե աշխատանքն ավարտված է։ Հիսուս լիուլի կատարեց այն առաքելությունը, որի համար աշխարհ էր եկել։

Գ. Այն իրավական եզր էր, որը գործածում էին դատավորները՝ հայտնելու համար, որ բանտարկյալն ավարտել է իր ազատազրկման ժամկետը։ Հիսուս մեր մեղքերի համար արդարությունը վերականգնեց։

Դ. Այն հաշվապահական եզր էր, որ նշանակում էր, թե պարտքը ամբողջովին մարվել է։ Հիսուս ամբողջովին վճարեց մեր մեղքի պարտամուրհակը։

Ե. Քահանաներն արտասանում էին այս բառը, երբ զոհաբերություն էին մատուցում Աստծուն՝ ասելով. «Զոհաբերությունը կատարված է»։ Հիսուս «Աստծո Գառն» էր, և իր մահը խաչի վրա՝ մեր մեղքերի համար կատարված զոհաբերությունը։

#ԱվագՈւրբաթ #Խաչ #Խաչելություն #ՀիսուսՔրիստոս #Աստված

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.