top of page
Search

Խավարում

Writer's picture: Մեսրոպ վարդապետ ՊարսամյանՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Գեթսեմանի պարտեզի լուռ գիշերվա մթության մեջ Հիսուս աղոթում է այս պարզ բառերով, որոնք աներկբա հավատքի և Աստծո կամքին կատարյալ հնազանդության լավագույն օրինակն են և գեղեցկագույնը ողջ արարչության մեջ՝ թե երկնքում և թե երկրի վրա։

Ահա, Երրորդութենական խորհուրդ խորինը. «Նա ով Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա»։ (Փլպ 2:6-8)

Արդարև, Աստված կամեցավ, որպեսզի Աստծո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է և իրագործեց այն կատարյալ հնազանդությամբ և խոնարհությամբ՝ իր ողջ կյանքի ընթացքում և իր մահվան գնով։ «Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ… և ամեն լեզու խոստովանի, թէ Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։ (Փլպ 2:9-11) ԱՄԵՆ

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page