Եռագույն
- Մեսրոպ վարդապետ Պարսամյան
- Apr 2, 2020
- 1 min read

Մեր ազգի սերը արյան պես կարմիր է`
նահատակների զոհաբերությամբ վկայված:
Մեր ազգի հույսը երկնքի պես կապույտ է`
ամենազոր Աստծուն ապավինած:
Մեր ազգի հավատքը ոսկե ծիրանին է`
Միածին Որդու ոսկե մուրճով կոփված:
Աստվածային այս առաքինությունները թող անբաժան լինեն Հայոց Ազգից
և թող փառաբանվի Ամենասուրբ Երրորդությունը հավիտյանս հավիտենից:
Մեսրոպ վրդ. Պարսամյան
Comments