top of page
Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Մի բան եմ խնդրել Տիրոջից


Եթե միայն մեկ բան խնդրելու լինեիք Աստծուց, ապա ի՞նչ կխնդրեիք։

Շատ հաճախ մեր աղոթքների մեջ խնդրում ենք որևէ իր, առարկա, մեզ համար կարևոր որևէ մի բան։ Խնդրում ենք, որ Աստված տա կամ անի ինչ որ բան մեզ համար կամ մեր սիրելի մարդկանց համար և այսու, Աստված դառնում է պարզապես խնդրակատար միջոց մեր նպատակներին հասնելու համար։

Սակայն մեր սրտերը պետք է փնտրեն Աստծուն որպես մեր կյանքի վերջնանպատակի։ Նա այն միակն է, որի կարիքն ունենք, որին փնտրում ենք՝ լինելու նրա հետ և հայելու նրա վայելչությանը։

Ուրեմն աղոթենք սաղմոսերգուի հետ ի խորոց սրտի և ասենք. «Մի բան եմ խնդրել Տիրոջից, եւ նույնն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչությունը և վերահսկեմ նրա տաճարում»։ Սաղմոս 26:4

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page