ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ
Ո՞ւր է, մա՛հ, քո խայթոցը,
ո՞ւր է, դժոխք, քո հաղթանակը:
Քրիստոս հարություն է առել, և դու, մա՛հ, ոչնչացված ես։
Քրիստոս հարություն է առել, և չարերը պարտված են։
Քրիստոս հարություն է առել, և հրեշտակները ցնծում են։
Քրիստոս հարություն է առել, և կյանքն ազատագրված է։
Քրիստոս հարություն է առել, և գերեզմանը դատարկ է:
Քանզի Քրիստոս, հարություն առնելով մեռելներից,
դարձել է ննջեցյալների առաջին պտուղը։
Նրան փառք և իշխանություն
հավիտյանս, հավիտենից. Ամեն
Քրիստոս յարեաւ ի մեռելոց։
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։
(Հատված Սբ. Հովհան Ոսկեբերան Հայրապետի՝ Զատկական Ճառից)
Comments