top of page

Քրիստոսահիմն Եկեղեցին

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Apr 21, 2020
  • 1 min read


Բոլոր ժամանակներում և հատկապես հալածանքների մեջ, Քրիստոսի եկեղեցին ուժ է առել Տիրոջ այս խոստումից. «Վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»։ (Մատթեոսի Ավետարան 16:17)


Արդարև, Աստծո եկեղեցին անպարտելի է և անսասան։ Դարերի հոլովույթում երկրներ ավերող, ժողովուրդներ կոտորող և ոչնչացնող, աշխարհը հրի ու սրի մեջ սարսռեցնող հռոմեական կայսրերը, պարսից շահերը, արաբ խալիֆները, մոնղոլ խաները, թուրք հրոսակները, համայնավար ընկերներն ու բոլոր մարտնչող անաստվածները բախվեցին այդ վեմին և փոշիացան:


Քանզի Աստծո եկեղեցին հիմնված է Քրիստոս-Վեմի վրա և դժոխքի դռները՝ չարի որոգայթները, հալածանքը, ամբարտավան և անաստված ոտնձգությունները երբևէ չեն կարող այն հաղթահարել։


Դարեր կգան ու դարեր կանցնեն, բայց Քրիստոսահիմն Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավերժ կմնա, իր քարեղեն գոյությամբ ու մանավանդ՝ իր ոգեղեն զորությամբ, որովհետև անկյունաքարի՝ Հիսուս Քրիստոսի «վրա ներդաշնակությամբ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով»։ (Եփեսացիներին 2:21-22)

 
 
 

Yorumlar


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page