top of page

Քո անունը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • May 20, 2020
  • 1 min read


Ժամանակին, երբ շատ էի ուզում ինչ որ բան հիշել, գրում էի ձեռքերիս ափերի մեջ և գրում էի միայն կարևորագույն բաները։ Եսայի մարգարեն ասում է, որ Տիրոջ ձեռքերի ափերի մեջ ևս գրված է Իր համար կարևորագույնը՝ ՔՈ ԱՆՈՒՆԸ։ Դու ես կարևորությունն Իր համար։ Կարող է այդ զգացումը չունես, սակայն ամեն անգամ, երբ Աստված նայում է իր ձեռքերին, Նա տեսնում է քո անունը։ Բնագրում գործածվում է «փորագրված» բառը. Քո անունը անջնջելիորեն փորագրված է իր ձեռքերի ափերի մեջ և Նա երբեք չի մոռանա ու չի անտեսի քեզ։


Ուրեմն, երբեք մի վախեցիր այս կյանքի փորձություններից ու նեղություններից։ Փոխարենը դրանց առերեսվիր ամբողջական վստահությամբ, որ Աստված, որին դու պատկանում ես, քեզ կազատի դրանցից։ Միթե՞ մինչև հիմա Նա քեզ չի պահել ու պահպանել։ Ամուր բռնիր Նրա ձեռքը և Նա քեզ հեռու կպահի փորձություններից, և կամ քեզ կտա անխորտակ զորություն, որպեսզի դրանք հաղթահարես։ Իսկ երբ ի վիճակի չես լինի այլևս ոտքի վրա կանգնելու, այնժամ Նա քեզ կվերցնի իր ձեռքերի վրա, որոնց ափերի մեջ փորագրված է քո անունը։

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page