top of page

Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 10, 2020
  • 1 min read


Ստրասբուրգում ուսանելիս, Բիոէթիկայի մեր դասախոսը հղիության արհեստական ընդհատման դասընթացին հանձնարարական տվեց մեզ՝ ասելով. «Հիմա պետք է խորհուրդ տաք ամուսնացած մի զույգի, որ սպասում է իր հինգերորդ զավակին։ Ամուսինը հիվանդ է սեռավարակով, իսկ կինը՝ թոքախտով։ Նրանց առաջին զավակը կույր է ծնվել, երկրորդը՝ մահացել է ծննդաբերության ժամանակ՝ մոր ֆիզիկական տկարության պատճառով, երրորդ՝ խուլ է, իսկ չորրորդը՝ վարակվել և հիվանդ է թոքախտով։ Այժմ նրանք սպասում են իրենց հինգերորդ երեխային և եկել են ձեզ մոտ կարևոր մի հարցով՝ արհեստականորեն ընդհատե՞ն հղիությունը, թե ոչ»։ Այնուհետ դասախոսը հարցրեց մեզ, թե ի՛նչ խորհուրդ կտայիք նրանց։ Լսարանի 70 տոկոսը պատասխանեց, որ խորհուրդ կտային վիժեցնել երեխային։ Եվ դասախոսն ասաց. «Դուք հենց նոր խորհուրդ տվեցիք Լյուդվիգ վան Բեթհովենի ծնողներին վիժեցնելու նրան»։


Սիրելինե՛ր, թույլ չտանք, որ կյանքի հանգամանքները թելադրեն մեզ, թե ո՛րն է ճիշտ և որը՝ սխալ։ Վստահենք Աստծուն և Նա ամենածանր հանգամանքներում անգամ կարող է հրաշքներ գործել։

«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները»։ (Առակաց 3:5)

 
 
 

1 Kommentar


matevosyan.julieta
10. Aug. 2020

Ամեն

Gefällt mir
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page