top of page

Քաջ եղիր

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Sep 24, 2020
  • 1 min read



«Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։ (Բ օրինաց 31:6)


Վախի դեմ պայքարի միակ զենքը հավատն է։ Քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ՝ հավատի ներկայությունը։ Քաջությունը մեր մեջ չէ, այն հավատի պտուղն է՝ Ամենազոր Աստծո պարգևը։


Մենք կարող ենք և պետք է քաջ լինենք ու զորանանք, որովհետև Աստված խոստացավ, որ երբեք չի լքելու ու չի անտեսելու մեզ։ Նա գնում է մեր առջևից մեր կյանքի բոլոր պայքարների մեջ, Նա մեր կողքին է, բռնել է մեր ձեռքը բոլոր փորձությունների ու նեղությունների մեջ։ Նա՛ է մեր քաջությունը, Նա՛ է մեր զորությունը, Նա՛ երբեք չի լքելու մեզ։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page