• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Տոն Սուրբ Խաչի Երևման




Այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Ս. Խաչի Երևման տոնն է։ Եվ մեր Եկեղեցու Ճաշոց գրքի (որտեղից ընթերցում ենք Աստվածաշնչի ամենօրյա պատգամները ժողովրդին) այսօրվա ընթերցվածը բացվում է սաղմոսերգու Դավիթ թագավորի մարգարեական այս տողերով. «Երկինքը պիտի պատմի արդարությունը Նրա, բոլոր ժողովուրդները տեսան փառքը Նրա»։


Քրիստոսից շուրջ հազար տարիներ առաջ Դավիթ արքայի մարգարեությունը իրականացավ Երուսաղեմում Քրիստոսից հետո 351 թ. մայիսի 7-ին։ Ցերեկվա երրորդ ժամին Երուսաղեմի երկնքում երևաց Ս. Խաչի նշանը, որը լուսային և ճառագայթարձակ փայլմամբ տարածվեց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը։ Ահա թե ինչպես է նկարագրում այս սքանչելի իրադարձությունը ժամանակի Երուսաղեմի պատրիարքն Ս. Կյուրեղ հայրապետը՝ Կոստանդիանոս Մեծի որդուն գրած իր նամակում. «Եվ որովհետև Ս. Խաչափայտն արեգակից ավելի հզոր իր ճառագայթներն էր մատուցում տեսնողներին այն աստիճան, որ աստվածտեսության երկյուղով և ուրախությամբ բռնված, քաղաքում բոլորն անխտիր շտապում էին Եկեղեցի. մանուկներն ու ծերերը, տղամարդիկ և կանայք, բոլոր տարիքի մարդիկ, մինչև իսկ տնարգել աղջիկները, բնիկները և օտարները, քրիստոնյաները և այլ տեղերից եկած ազգերը։ Բոլորը միահամուռ, միաբերան օրհնում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Միածին Որդուն՝ Սխրագործին»։ Նրան Հորը և Սուրբ Հոգու հետ փառք հավիտյանս. Ամեն։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.