top of page
Search

Տոն Ծննդյան Սուրբ Աստվածածնի

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Այսօր, Սեպտեմբեր 8-ին, Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը։ Աստված ստեղծում է յուրաքանչյուր մարդու Իր կատարյալ սիրով և այս կյանքում ինչ որ մի բացառիկ առաքելությամբ։ Սուրբ Աստվածածնի առաքելությունն էր աշխարհ բերելու մարդկության Փրկչին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը նա իրագործեց կատարյալ հավատքով և անձնուրաց սիրով և որի համար բոլոր սերունդները նրան երանի են տալիս հազարամյակներ շարունակ։


Սուրբ Աստվածածնի ծննդյան այս լուսավոր օրն աղոթենք օրվա շարականի բառերով.


«Եդեմում տնկված կյանքի ծառ, ո՜վ Սուրբ Կույս, որ բխեցիր հայրածին Ծաղիկը և ժամանակին տվեցիր Որդին, որպես պտուղ մարդկանց, Որի մարմինը ճաշակելով՝ անմահացանք հույսով և որի համար օրհնաբանում ենք քեզ քո ծննդյան օրը։


Բանական երկիր և մեղքերի փշերից մաքրված անդաստան, ո՜վ Տիրուհի, որ ծնեցիր երկնային Բույսն առանց սերմի, որով կյանքի հացը տվեցիր մեր քաղցած բնությանը և որի համար օրհնաբանում ենք քեզ քո ծննդյան օրը։


Երկնային թեթև ամպ, ո՜վ Սուրբ Կույս, որ հայրաբուխ Ցողն անձրևեցիր բանական երկրի վրա, որով աճեցին մեր մարդկային բնության սուրբ բույսերն արդարության և որի համար օրհնաբանում ենք քեզ քո ծննդյան օրը»։


Շարական Սուրբ Աստվածածնի ծննդյան, ԳԿ,

Գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը

37 views0 comments

Recent Posts

See All

תגובות


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page