top of page
Search

Տիրոջ մտադրությունները

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Այգեգործը նկատեց, որ թռչունը փորձում է բույն շինել խնձորի ծառից կտրված ճյուղերի կույտի վրա։ Երբ թռչունը հեռացավ, նա գնաց և քանդեց թռչնի բույնը։ Հաջորդ օրը թռչունը կրկին փորձում էր իր բույնը շինել նույն ճյուղերի կույտի վրա։ Այգեգործը կրկին մոտեցավ և քանդեց այն։ Հաջորդ օրը նա տեսավ, թե ինչպես է թռչունն իր բույնը շինում այգում գտնվող ծառերից մեկի վրա։ Նա ժպտաց ու հանգիստ թողեց նրան։ Հավանաբար այդ խեղճ թռչունին թվում էր, թե այգեգործը աշխարհի ամենադաժան մարդն է, բայց վերջինս գիտեր, որ շուտով այդ կտրված ճյուղերի կույտը պետք է այրի, և եթե թողեր բույն այնտեղ, ապա և՛ թռչունը, և՛ իր ձագուկները կայրվեին։


Միշտ չէ, որ հասկանում ենք մեր կյանքի դժվարությունների իմաստը։ «Ինչո՞ւ Աստված չի պատասխանում մեր աղոթքներին և հեռու վանում մեզնից նեղություններն ու դժվարությունները», - հարցնում ենք մեր սրտի խորքում։


Մենք տեսնում ենք պատկերի մի մասը միայն, իսկ Աստված տեսնում է ողջ համայնապատկերը։ Նա սիրում է մեզ և գիտի, թե ինչն է օգտակար մեզ համար, եթե անգամ այն ցավալի է տվյալ պահին։ Նա գիտի նաև մեր զգացումները և դրա համար էլ չի անտեսում և չի մերժում մեզ, երբ նեղվում և ըմբոստանում ենք Նրա դեմ։ Փոխարենը, Նա ցանկանում է, որպեսզի ամբողջ սրտով դառնանք դեպի Նա և բացահայտենք Նրա կատարյալ սիրո մեծությունն ու խորությունը։


Վստահե՛նք մեր Տեր Աստծուն, սիրելինե՛ր, Նա միայն լավն ու բարին է խորհում մեր մասին։ Նա մեզ հետ է, պահպանում է մեզ և պարգևում է մեզ հույս և ապագա. «Քանզի ե՛ս միայն գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին, - ասում է Տերը. - խաղաղությա՛ն մտադրություն, և ոչ թե չարության՝ ձեզ տալու հույս և ապագա»։ (Երեմիա 29:11)

9 views0 comments

Recent Posts

See All

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page