• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Տեր լսիր քո ծառաների աղոթքը



Տե՛ր, լսիր քո ծառաների աղոթքը և փրկի՛ր, քո ժողովրդին, որ քեզ հուսաց։ Քանզի դու, Տե՛ր, բազումողորմ ես նրանց հանդեպ, ովքեր աղոթում են քեզ։


Մեր նեղության օրը քեզ աղոթեցինք, Ունկնդրի՛ր մեր աղոթքներին, Տե՛ր, և լսիր մեր խնդրանքների ձայնը։


Անօրենները հարձակվեցին մեզ վրա, Աստվա՛ծ, Թշնամիների ամբոխները մեզ պաշարեցին։ Նայի՛ր և ողորմի՛ր մեզ. Պահպանիր և զորությո՛ւն տուր քո ծառաներին։


Մեր թշնամիները պիտի տեսնեն և ամաչեն, Որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր մեզ և մխիթարեցիր։ Գոհություն պիտի մատուցենք քեզ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, մեր համակ սրտով և պիտի փառավորենք քո անունը հավիտյան։


Հմմտ. Սաղմոս 85 Մեսրոպ վարդապետ Պարսամյան

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.