top of page

Տերը պիտի հատուցի

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Oct 8, 2020
  • 1 min read


Բարբարոս և սրբապիղծ թշնամին Աստծո Սրբարանն է փորձում կործանել։ Այս արարքը ոչ թե մարդկանց դեմ է ուղղված, այլ երկնքի և երկրի Արարչի, մարդկանց սրտերը քննող և դատող ամենազոր և ամենակալ Աստծո դեմ։ Սրբապիղծ ահաբեկիչները զենք են վերցրել և ուզում են հարձակվել Աստծո փառքի և Նրա զորության դեմ։ «Տերը պիտի հատուցի նրանց՝ ըստ իրենց անօրենության, Տերը՝ մեր Աստվածը, պիտի կործանի նրանց՝ ըստ իրենց չարության»։ (Սաղմոս 93:23)


Այսօր ողջ հայության սիրտը ցավում է ոչ թե նյութական վնասի համար, այլ որովհետև Սուրբ Ամենափրկիչ մայր եկեղեցին ուրիշ արժեքի ունի մեզ համար։ Այն Աստծո տաճարն է, որտեղ աստվածային ներկայությունն է բնակվում, սրբալույս Մյուռոնով օծված վայրը, որի Սուրբ Խորանի առաջ շատերն են խոստովանել իրենց հավատքը և մկրտել իրենց զավակներին այդ հավատքով։ Այն սրբալույս Խորանն է, որի առաջ հոգևորական և աշխարհական, տղամարդ և կին, ծեր ու մանուկ կողք կողքի ծնկի են եկել հաղորդվելու մեր Փրկչի սուրբ մարմնին և արյանը, խնկաբույր Խորանը, որից Աստծո Խոսքն է քարոզվել և ի խորոց սրտից աղոթք հնչել աշխարհի խաղաղության համար։


Արդարև, սգում ենք ավերածությունների համար և աղոթում մեր նահատակ հերոսների համար, սակայն՝ ոչ հուսահատ և անօգնական։ Քանզի վստահում ենք Տիրոջ արդարությանն ու զորությանը և հավատում, որ Աստված պիտի հատուցի նրանց՝ ըստ իրենց չարության։ Վստահում ենք մեր Տեր Աստծուն, որ Նա մեզ կրկին ուժ և կորով պիտի պարգևի վերականգնելու Իր Սուրբ Տաճարը և կրկին հաղթական աղոթք հնչեցնելու այդ սրբազան կամարների ներքո։


Ուրեմն, սիրելիներ, զորանանք Տիրոջով և Նրա զորության ուժով և մղենք մեզ պարտադրված պատերազմը մինչև վերջ, մինչև կատարյալ հաղթանակ։ Աստծո զորության գահին մոտենանք հավատարմության ուխտով և սրտաբուխ աղոթքով՝ մեր քաջարի բանակի հաղթանակի, մեր երկրի խաղաղության, մեր ժողովրդի բարօրության և Աստծո Սուրբ Եկեղեցու անսասանության համար։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page