top of page

Վստահենք Նրա Խոսքին

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 30, 2020
  • 1 min read


Գեննեսարեթի ծովակի ափին մեր Տեր Հիսուս Քրիստոս հորդորում է իր աշակերտներին, որ նավակը տանեն դեպի ծովի խորքերը, և ուռկանները գցեն ձուկ որսալու համար։ Պետրոսը պատասխանում և ասում է Նրան. «Վարդապե՛տ, այս ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք»։ Երբ նրանք հնազանդվեցին Հիսուսին և ուռկանները գցեցին, մեծ քանակությամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռվում էին։ (Ղուկաս 5:4-6)


Հաճախ մտածում ենք, որ եթե տարբեր ուռկաններ ունենայինք և կամ մեկ այլ վայրում գտնվեինք, ապա ավելի լավ կլիներ մեզ համար։ Կարծում ենք, որ եթե մեր կարողությունները տարբեր լինեին և կամ մեր կյանքի հանգամանքները՝ ավելի բարենպաստ, ապա հաջողություններ կարձանագրեինք։ Սակայն այն ինչ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է իր առաքյլաներին, ասում է և մեզ։ Հուսանք, ապավինենք և վստահենք Նրա խոսքին, և նետեք մեր ուռկանները նույն ջրերի մեջ, նույն միջոցներով և նույն դժվարություններով հանդերձ։ Նա ամեն ինչ կտնօրինի և այնպիսի մի հրաշք կկատարի մեր կյանքում, որ երազել անգամ չէինք կարող։


«Տեր, Քո խոսքի համար ուռկանները կգցենք»։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page