top of page

Սրբոց Թարգմանչաց Հոգին

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 2, 2020
  • 1 min read


Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է մեր Սուրբ Թարգմանիչ Հայրերի՝ Սահակ Պարթև Կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի հիշատակը։


Թարգմանչաց շարժումի սկիզբը դրվեց հինգերորդ դարում՝ Հայոց գրերի գյուտով։ Ս․ Սահակի և Ս․ Մեսրոպի առաջնորդությամբ նրանց աշակերտներն առաջինը հայերեն թարգմանեցին Աստվածաշունչ Սուրբ Գիրքը։ Ինչպես Կորյունն է սքանչելիորեն նկարագրում․ «Հայաբարբառ, հայերենախոս դարձան օրենուսույց Մովսեսը՝ մարգարեական դասի հետ, և առաջադեմ Պողոսը՝ բոլոր առաքելական գնդով, Քրիստոսի աշխարհակեցույց Ավետարանի հետ»։

Հայոց գրերը իրենց գոյացման առաջին իսկ վայրկյանից ծառայեցին Աստծո խոսքը թարգմանելուն, որպեսզի հայ մարդը կարողանա հայաշունչ աղոթքներով հաղորդակցվել իր Արարչի հետ: Լեզուն ոչ միայն հաղորդակցվելու կամ գաղափար արտահայտելու պարզ միջոց է, այլև՝ ներքին զգացումներն ու ապրումներն արտահայտող համակարգ: Չկա ավելի հավատարիմ լեզու, քան մայրենի լեզուն, որով մարդն ազատորեն արտահայտում է իր ներաշխարհի զգացումներն ու ապրումները։

Հայն իր մայրենի լեզվով սկսեց կարդալ Աստծո կենդանարար խոսքը, լսել Նրա սիրո պատգամները հայերեն լեզվով և իր հայաշունչ աղոթքներն ի խորոց սրտից ուղղել առ Աստված։

Ահա և Թարգմանչաց հոգին, որ հիշատակում ենք այսօր` ի հեճուկս մերօրյա աշխարհայնացած և սպառողական մշակույթի անձնապաշտ ոգուն։ «Թրենդների» և «բրենդների» օտարամոլ հասարակության մեջ, որպես հայ քրիստոնյաներ՝ մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է կրողը լինելու և մեր զավակներին փոխանցելու Թարգմանչաց այդ հոգին՝ ծնված Աստծո սիրուց և զարդարված ու պայծառացած լուսավոր հավատքի, անաղարտ լեզվի և հոգենորոգ մշակույթի անանց գոհարներով։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page