top of page
Search

Սուրբ ես, մեր Տեր Աստված

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Սուրբ ես, մեր Տեր Աստված, հզոր և փառավորյալ, որ նստում ես քերովբեական կառքի վրա և լուսավորում ես Քո արարածներին։ Լուսավորիր մեզ, Տեր, այս առավոտյան ժամին, որպեսզի, վաղորդայն լույսի ծագելու հետ, մեզ վրա ծագի Քո մարդասեր գթությունը։ Տե՛ր, հեռացրո՛ւ մեր միջից սատանայի խաբկանքները և նրա բռնությունը խորտակիր՝ բոլոր սրբերի աղոթքով և բարեխոսությամբ։ Նաև երկիրը պտղաբեր դարձրու Քո ծառաների սննդի համար և խաղաղություն պարգևիր աշխարհին։ Եվ մենք անդադար փառավորելով պիտի գովաբանենք Ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։


(Աղոթք Առավոտյան ժամերգության, գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը)

31 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page