top of page
Search

Սերն Աստծուց է

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Մեր կյանքն ամբողջապես սիրո մասին է։ Աստված ստեղծել է մեզ Իր պատկերով և նմանությամբ երկու բանի համար՝ սիրելու Աստծուն և սիրելու մարդկանց։ Մենք ունակ ենք սիրելու, որովհետև Աստված է սիրում մեզ:


Իրական և անանձնական սերը բխում է ոչ թե մարդկային սրտից, այլ Աստծո կատարյալ սիրո անդրադարձումն է. «Սերն Աստծուց է ... քանի որ Աստված սեր է» (Ա Հովհաննես 4:7-8)։ Մենք սիրում ենք, որովհետև նախ Նա՛ սիրեց մեզ։ Աստված այդ սերն արտահայտեց մեզ ստեղծելով, մեզ համար հոգ տանելով և Իր Միածին Որդուն ուղարկելով աշխարհ, որպեսզի զոհաբերվի մեր փրկության համար։


Ուրեմն, Աստծուն և մարդկանց սիրելու համար նախևառաջ պետք է հասկանալ և ապրել Աստծո կենարար սիրով։ Չպետք է պարզապես խոսել սիրո մասին, կարդալ սիրո մասին կամ տրամաբանել սիրո մասին, այլ՝ մեր սրտերի մեջ ընդունել և փարվել Աստծո կատարյալ և անպայմանական սիրուն։ Տալու համար նախ պետք է ունենալ, ուրիշներին սիրելու համար նախ պետք է զգալ, որ սիրված ենք։

66 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page