top of page
Search

Սաղմոս 62

Writer: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan



«Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում.

հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ,

ինչպես մի անապատ և անջուր երկիր, ուր ճամփա չկայ։

Այդպես էլ պիտի երևամ քո սրբարանում՝

տեսնելու փառքդ և զորությունդ,

քանզի ինձ համար քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքս,

և շրթունքներն իմ պիտի գովեն քեզ։

Այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ

և քո անունով ձեռքս բարձրացնեմ։

Ասես պարարտ ճարպով պիտի հագենա իմ հոգին,

և բերանս ցնծալից շրթունքներով քե՛զ պիտի օրհնի։

Երբ քեզ հիշում էի իմ անկողնում,

առավոտյան կանուխ խոսում էի քեզ հետ։

Քանի որ դո՛ւ եղար իմ օգնականը,

քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ։

Քեզ հետևեց իմ հոգին, և աջդ ընդունեց ինձ»։

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page