top of page
  • Writer's pictureFr. Mesrop Parsamyan

Սաղմոս 22



Տերն իմ հովիվն է,

և ինձ ոչինչ չի պակասի։


Դալար վայրերում Նա ինձ բնակեցրեց

և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։


Նա կենդանացրեց ինձ, հանուն Իր անվան

առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով։


Եթե նույնիսկ մահվան ստվերների միջով անցնեմ,

չեմ վախենա չարից, քանզի Դու, Տե՛ր, ինձ հետ ես։


Քո ցուպն ու գավազանն

ինձ կմխիթարեն։


Իմ առջև սեղան պատրաստեցիր

հալածիչներիս աչքերի դիմաց։


Գլուխս յուղով օծեցիր,

և Քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պես։


Ողորմությունը Քո, Տե՛ր,

պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին,

երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակվեմ։

89 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page