top of page

Սաղմոս 145

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 10, 2020
  • 1 min read


Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ. պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։


Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա։


Երբ դուրս գա նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, և նույն օրը նրանց բոլոր մտածումները կանհետանան։


Երանի՜ նրան, ում օգնականը Հակոբի Տեր Աստվածն է, և ում հույսը Տեր Աստծու վրա է,


Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մեջ եղած ամեն ինչ,


Նա, որ հավիտյան պահպանում է ճշմարտությունը, և զրկյալներին արդարություն շնորհում.


Տերը հաց է տալիս քաղցածներին և արձակում բանտարկյալներին։


Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը ոտքի է կանգնեցնում ընկածներին։


Սիրում է Տերն արդարներին։


Տերը պահպանում է պանդուխտներին,


Տերն ընդունում է որբերին ու այրիներին, և կործանում ճանապարհներն ամբարիշտների։


Հավետ պիտի թագավորի Տերը, քո Աստվածը, սերնդից սերունդ։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page