top of page

Պահիր նրանց աչքիդ բիբի պես

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Oct 15, 2020
  • 1 min read


Մարդասե՛ր Տեր, գիշեր ու ցերեկ և ամեն ժամանակ աղաչում ենք Քեզ և խնդրում Քեզնից, լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր, լսի՛ր մեր խնդրանքները, որպեսզի ունայն չլինեն մեր ջանքերը, այլ ընդունի՛ր դրանք որպես արդարության գործ և աստվածպաշտության պտուղ։ Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղոթքն ու երկրպագությունը և Քո ողորմությամբ վարձատրիր մեզ առատապես։


Պահպանի՛ր մեր զինվորներին Քո ամենազոր Աջի հովանու ներքո, զորացրու նրանց, Տե՛ր, Սուրբ Հոգուդ զորությամբ, պահի՛ր նրանց աչքիդ բիբի պես և բաղձալի հաղթանակը պարգևիր՝ քո Սուրբ անվան գովաբանության և փառաբանության համար։


Որովհետև բոլոր արարածների մշտնջենական փառաբանությունը բարձրունքներում Քո փառքի համար է՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։


(Գիշերային Ժամերգության, Աղոթք ԱՁ, գրաբարից աշխարհաբարի փոխադրեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը)

 
 
 

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page