top of page

Չորս կարևոր բառ

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jun 24, 2020
  • 1 min read


Սուրբ Պողոս Առաքյալը Կորնթացիներին ուղղված իր նամակը եզրափակում է 4 կարևոր բառերով, որոնք սովորաբար գործածվում էին որպես զինվորական հրահանգներ։ Հոգևոր պատերազմում հաղթելու համար յուրաքանչյուր քրիստոնյա պետք է լրջորեն վերաբերվի այս հրահանգներին և անշեղորեն կատարի դրանք։


Ա. «Արթո՛ւն կացեք». Նախևառաջ Առաքյալը հորդորում է աչալուրջ լինել, ուշադիր և զգոն։ Հոգևոր կյանքում արթուն և սթափ լինելն անչափ կարևոր է: Բազում մեղքեր և գայթակղություններ մեր կյանք են մուտք գործում հենց հոգևոր թմբիրի և անուշադրության պատճառով։ Պետք է արթուն լինել և հսկել, որովհետև շատ թշնամիներ ունենք, որոնք ցանկանում են տեսնել մեր կործանումը։


Բ. «Հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ». Պետք է նաև ամուր կանգնել և հաստատուն առաջ ընթանալ Աստծո հանդեպ ունեցած մեր հավատքով և Նրա հանդեպ կատարյալ վստահությամբ և թույլ չտալ, որ որևէ փորձություն, նեղություն կամ հարձակում սասանի մեր հավատքն ու փոթորկի մեր կյանքը։


Գ. «Քա՛ջ եղեք». Հունարեն բնագրում այս բառակապակցությունը նշանակում է «տղամարդկություն ցուցաբերել»։ Պետք է երեխայական վախերը և կասկածները մի կողմ թողնել և քաջաբար ու աներեր հավատով դիմագրավել կյանքի բոլոր մարտահրավերներին։


Դ. «Զորացե՛ք». Սա նման է նախորդ հրահանգին, սակայն նշանակում է՝ շարունակ աճել հոգևոր զորության մեջ։ Այստեղ խոսքը սեփական ուժերին վստահելու, ինքնավստահության մասին չէ, քանզի իրական զորությունն Աստծուց է։ Աստված մեզ զորություն չի տալիս, այլ Նա է մեր զորությունը։


Այս հրահանգների ցանկն Առաքյալը եզրափակում է Սիրո պատվիրանով. «Ձեր ամեն ինչը սիրով թող լինի»։ (Ա.Կր 16:14) Մեր յուրաքանչյուր մտադրության և արարքի բարձրագույն չափորոշիչը սերը պետք է լինի։


Այո՛, կոչված ենք արթուն լինել, հաստատուն մնալ հավատքի մեջ, քաջ լինել և զորանալ, սակայն ո՛չ ուրիշ մարդկանց ոտնակոխ անելու ճանապարհով։ Աստված սեր է և նա ուզում է, որ մենք նույնը լինենք մեր դիմացինի նկատմամբ, որովհետև «առանց սիրո մենք ոչինչ ենք» (Ա Կորնթ.13:2)

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page