• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ո՞ւմ հավանությանն ենք ձգտում



Տարիներ առաջ նշանավոր դաշնակահարներից մեկը ելույթ էր ունենում Վիեննայի Մյուզիքվերեյն համերգային սրահում։ Երբ նա ավարտեց համերգը, գրեթե ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր։ Սակայն առաջին շարքում նստած մի տարեց մարդ կար, որ ոտքի չկանգնեց և չծափահարեց։ Երբ դաշնակահարը հեռացավ բեմից, տխուր էր և աչքերը՝ թաց։ Ընկերը նկատելով այդ հարցրեց, թե ի՛նչն է նրա տխրության պատճառը։ Դաշնակահարը պատասխանեց. «Մի՞թե չտեսար, որ առաջին շարքում նստած այդ մարդը ոտքի չկանգնեց և չծափահարեց»։ Ընկերը զարմացած ասաց. «Անշուշտ տեսա նրան, բայց չէ՞ որ միայն նա՛ ոտքի չկանգնեց ու չծափահարեց։ Ինչո՞ւ ես տրամադրությունդ փչացնում նրա պատճառով»։ Դաշնակահարը պատասխանեց. «Այդ մարդը կոմպոզիտորն էր՝ հեղինակը այն երաժշտության, որ նվագեցի այսօր և ինձ համար ամենակարևորը նրա կարծիքն է»։


Սիրելինե՛ր, մարդիկ կարող են մեր ապրած կյանքի համար մեզ դրվատել և գովասանքի խոսքեր շռայլել, կարողեն նաև անխնա քննադատել ու ծաղրել։ Սակայն մեզ՝ քրիստոնյաներիս համար առաջնայինը և ամենակարևորը մեր կյանքի հեղինակի՝ Աստծո կարծիքը և Նրա հավանությունն է։


Սուրբ Պողոս Առաքյալն ասում է. «Արդ, մարդկա՞նց հավանությանն եմ ձգտում արժանանալ, թե՞ Աստծու։ Կամ մի՞թե մարդկանց եմ փորձում սիրաշահել։ Եթե մինչ այժմ մարդկանց սիրաշահեի, ապա Քրիստոսի ծառա չէի լինի»։ (Գաղատացիներին 1:10)


Իսկ մենք, ո՞ւմ հավանությանն ենք ձգտում։

3 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.