top of page
Search

Ունայնություն

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Ֆուտբոլային թիմերից մեկի մարզիչը, հերթական գավաթի նվաճումից օրեր անց, հետևյալ դիտարկումն է անում. «Հաղթանակի բերկրանքը, որ մեր խաղացողներն ապրեցին այս օրերին, շուտով փոխարինեց դատարկությանը. դատարկ, ինչպես մարզադաշտը՝ խաղից հետո։ Ինչ որ բան պակաս է»։

Շատերս ենք ապրել դատարկության այս զգացումը մեր կյանքի ամենատարբեր հանգրվաններում։ Աստվածաշնչի ամենաիմաստուն, ամենահարուստ և ամենահաջողակ կերպարներից մեկը՝ Սողոմոն իմաստուն թագավորը, նույնպես ապրել էր նույն զգացումը և գրել. «Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն հետապնդելու նման» (Ժողովող 1:14)

Սուրբ Գրքի էջմիածնական հին թարգմանության մեջ «քամուն հետապնդելու նման»-ը թարգմանվել է «հոգու տանջանք»։ Հիրավի, առանց Աստծո այս կյանքում ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք։ Համբավ, անուն, հարստություն, պաշտոն, աշխատանք …, - հսկայական էներգիա են խլում մեզնից, և եթե Աստված այս ամենի առանցքը չէ, ապա գալիս է մի պահ, որ մեր կյանքը դառնում է քամուն հետապնդելու նման մի բան, որն էլ առաջնորդում է հուզական և հոգևոր դատարկության։

Միայն Քրիստոսով և Քրիստոսի համար ապրված կյանքն իմաստ ունի, և միայն Աստված կարող է խաղաղություն, ապահովություն և հանգստություն պարգևել մեր անհանգիստ և տանջված հոգուն։

31 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page