top of page

Նվիրողը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Apr 27, 2020
  • 1 min read

Updated: Jun 23, 2020



Շատ հաճախ ենք տարվում նվերով այն աստիճան, որ սկսում ենք նախընտրել նվերը՝ Նվիրողից։ Մինչդեռ Նվիրողը մեզ չի արարել նվերներով գոհանալու համար, այլ իր՝ Պարգևատուի սիրով լցվելու համար։


Սուրբ Գրիգոր Նարեկացին գտել էր իրական ուրախության և անսպառ երջանկության գաղտնիքը, քանզի իր երազանքը Նվիրողն էր և ոչ թե իր նվերը։ Նրա պարգևը Տերն ինքն էր, և նրա սրտի փափագն էր, կյանքից ավելի, տեսնելու Կենարարին, որպեսզի Նրա անստեղծ և մաքրամաքուր լույսի ճառագայթումով իր հոգին լցվեր խաղաղությամբ։ Խաղաղություն, որ բոլոր մտքերից և խոսքերից վեր է։

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page