top of page

Նարեկ, Բան ԻԴ

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 7, 2020
  • 1 min read


Ուստի և դու, ո՜վ փրկություն, զորություն և օգնություն, ողորմություն, լուսավորություն, քավություն և անմահություն, Տեր Հիսուս Քրիստոս, Որդի կենդանի Աստուծո, Արարիչ երկնի և երկրի, որ ջուր ես տալիս ծարավներին անջուր անապատում,


Օրհնյալ, բարգութ, հզոր, մարդասեր, երկայնամիտ, խնամակալ, հնարավոր, այցելու, պաշտպան աննախանձ, պահապան հաղթող և կյանք անկորուստ, միջնորդ երկնային, լիություն աննվազ, երանություն տոնելի,

Քո ողորմության աջ ձեռքը սիրով երկարելով ինձ՝ ընդունի՛ր և ներկայացրու քավված և սրբված ամենապարտիս՝ Քեզ հավասարապատիվ Հոգուն, ո՜վ կենդանի Բան, որպեսզի քեզնով հաշտված վերստին՝ իմ մեջ դառնա Նա: Եվ քո միջոցով Նա, որ զորեղ է ինքնությամբ Իր մաքուր կամքով ինձ սրբագործած՝ Հորդ ընծայելով՝ միաժամանակ ամբողջ իմ շնչով անբաժանորեն Կապի, միացնի բարեշնորհիդ հետ:

Որի համար՝ քեզ, Հորդ ու Սուրբ Հոգուդ՝ Երրյակ անձնավորությանդ՝ մի բնությամբ և մի աստվածությամբ–Փա՜ռք և բովանդակ արարածներից գոհաբանություն հավիտյանս հավիտենից. Ամեն»:

 
 
 

ความคิดเห็น


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page