top of page

Նայեաց սիրով

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 28, 2020
  • 1 min read


Ո՛վ գթառատ Հայր,

սիրով նայի՛ր Քո ձեռքերի ստեղծածներին

և մեզ՝ տկարներիս, պահապան տո՛ւր

բանակները հրեշտակների։

Փրկի՛ր մեր անձերը փորձանքներից,

խավարի մեջ շրջող դևերից,

որպեսզի գիշեր ու ցերեկ

անդադար փառք տանք Քեզ։


Անստեղծ և անսկիզբ Աստծո

անճառելի Ծնունդ, Որդի՛ և Բա՛ն,

որ ցերեկը աշխատելու,

իսկ գիշերը հանգստյան քնի համար ստեղծեցիր,

մեր մարմնի աչքերը թող ննջեն,

բայց հոգով մնանք արթուն,

որպեսզի գիշեր ու ցերեկ

անդադար փառք տանք Քեզ։


Բանական հոգիների վարդապետ,

լույսի աղբյուր, շնորհների բաշխող, Սո՛ւրբ Հոգի,

մեր մարմնեղեն դռները փակվելիս՝

լո՛յս տուր մեր սրտերի աչքերին, որ

գիշերները կանուխ արթնանանք

և հրեշտակների հետ Քեզ օրհնաբանենք,

որպեսզի գիշեր ու ցերեկ

անդադար փառք տանք Քեզ։


Հատված Ս. Ներսես Շնորհալու «Նայեաց սիրով» հոգևոր երգից, Խաղաղական Ժամերգություն, գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page