top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Մտաբերենք Տիրոջը



Հովնան մարգարեի օրինակով Աստվածաշունչ Սուրբ Գիրքը հորդորում է հոգեպես տկարացած, ընկճված ու հուսահատ ժամանակ աղոթքով մտաբերել Աստծուն, Նրա բարությունը, մեծությունը, ողորմությունը և անսահման սերը։


Նոր Կտակարանում սա կոչվում «մետանոիա», որը հունարենից թարգմանաբար նշանակում է «ապաշխարություն»։ Ապաշխարությունը միայն զղջումն ու մեղքերից հրաժարումը չէ, այլ նաև, և հատկապես, մտքի փոփոխությունն է։ «Մետանոիա» բառացի նշանակում է «շրջվել», դառնալ դեպի Աստված՝ մտքով ու սրտով։


Այս մասին խոսելիս՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր «Հաճախապատում ճառերում» ասում է. «Զղջումով և ապաշխարությամբ լվանանք մեր սիրտը և մեր միտքը վեր բարձրացնենք դեպի Աստծո սերը ու մեր հանդեպ Նրա գթառատ խնամքը»։


Ամեն բան կախված է նրանից, թե ո՛ւր ենք նայում։ Եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք աշխարհի կամ ինքներս մեզ վրա, ապա միշտ էլ անհանգստության առիթ կգտնենք։ Իսկ եթե աղոթքով մտահայենք Աստծուն, Նրա սիրուն և անսահման բարությանը, ապա անպայման խաղաղություն կգտնենք։


Ուրեմն, անցողիկ խնդիրների ու մտահոգությունների վրա կենտրոնանալու փոխարեն, մեր հայացքները դարձնենք դեպի Աստված և «ի մշտնջենաւոր երանութիւնսն վերացուսցուք զմիտս հանապազ»։ («Մեր միտքը հանապազ վեր բարձրացնենք դեպի հավիտենական երանությունները»։ Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ճառ 20)

14 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page