top of page
Search

Մոր Աղոթքը

Writer: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Երեխա ունեմ մեծացնելու, օգնի՛ր, Տեր Աստված, որ իմաստությամբ և ուրախությամբ կատարեմ իմ պարտականությունները։ Օգնի՛ր, որ միշտ տեսնեմ նրան այնպես հստակ, «ինչպես որ ինքն է»։ Նրանով ունեցած իմ հպարտությունը թող չծածկի նրա թերությունները։ Մի՛ թույլ տուր, որ նրա համար ունեցած իմ վախը շատացնի իմ կասկածներն ու վախերը՝ նրան ևս իր հերթին դարձնելով կասկածամիտ և վախկոտ։

Տո՛ւր ինձ համբերություն և լավ հիշողություն, որպեսզի հիշեմ իմ երիտասարդության դժվարին օրերը և օգնեմ նրան, երբ նեղությունների մեջ է։

Թող միշտ հիշեմ Քո ուրախարար օրհնությունները, որ չլինի թե կյանքի ճնշումների, լարվածության և աշխատանքի ծանրության պատճառով վհատվեմ և մոռանամ, որ փոքրիկ մանկան ծիծաղը կյանքի հույսն է։

Լուսավորի՛ր իմ դատողությունը, որպեսզի կարողանամ նրան կրթել այնպես, որ նրա ամեն ինչի մեջ լինի մանկան պես անբիծ ու անմեղ։

Օրհնյա՛լ Տեր, օգնի՛ր ինձ, որ առաջնորդեմ նրան դեպի Քեզ, և միասին փառավորենք Քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page