top of page

Մի դատեք

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 31, 2020
  • 1 min read


Քննադատությունը բազում տեսակներ և պատճառներ ունի։ Որոշ քննադատություններ հաճախ կոչում ենք «կառուցողական», երբ դրանց նպատակը մարդկանց բարիքի համար է և արվում է սրտացավությունից մղված։ Ես շնորհակալ եմ իմ կյանքում արված բոլոր կառուցողական քննադատությունների համար։ Տարիների ընթացքում սովորել եմ դրանք ընդունել՝ որպես սրտացավ մարդկանց կողմից արված արժեքավոր խորհուրդներ։


Սակայն քննադատություններ էլ կան, որոնք ծնունդ են նախանձի, չարակամության, ագահության և բարկության։ Երբ մեկը որևէ հաջողության է հասնում, ամեն գնով ցանկանում ենք նրա հեղինակությունը գետնին հավասարեցնել բամբասանքներով և զրպարտություններով։ Երբ հաջողության հասած մեկը որևէ սխալ է թույլ տալիս, անմիջապես վերցնում ենք դատավորի մուրճը և դատավճիռ կայացնում։


Տեր Հիսուս Քրիստոս մի առիթով ասում է. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք»: (Մատթեոս 7:1-2)


Եթե մեր քննադատությունը դիմացինի հանդեպ սրտացավությունից չէ և չի ծառայում նրա բարիքին, ապա այն հեշտությամբ վերածվում է բամբասանքի, զրպարտության, և դատաստանի։ Ուրեմն, քննադատող միտք ունենանք, սիրելինե՛ր, և ոչ թե քննադատող սիրտ, այլապես մի օր մենք ևս կդատվենք այն դատաստանով, որով դատում ենք։

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page