top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Մենք Աստծո մտքում ենք



«Ուրախ լինենք և համբերությամբ տանենք այն ամենն ինչ աշխարհը նետում է մեզ վրա՝ վստահ գիտակցելով, որ հենց այդ պահերին, հատկապես, Աստծո մտքում ենք»։

Սուրբ Բարսեղ Կեսարացու այս խոսքերը ընթերցելիս միտքս եկավ մի նշանավոր զրույց, որ ցանկանում եմ ձեզ պատմել, և որը լավագույնս բացատրում է մարդու և Աստծո հարաբերությունը։

Ուժասպառ ճամփորդը քարշ էր գալիս ծովափով։ Հետ նայելով՝ նա ավազի վրա տեսնում էր իր ոտնահետքերի միայնակ հետագիծը։ Գիտակցությունը կորցնելով՝ ճամփորդը հանկարծ տեսավ ոտնահետքերի ևս մի շարան։ Նա բարձրացրեց աչքերը և իր կողքին տեսավ Աստծուն։

«Մի՛ հուսահատվիր։ Ես քեզ երբեք չեմ լքի։ Քո գոյության ամեն մի ակնթարթ, նույնիսկ ամենածանր պահերին ես միշտ կողքիդ կլինեմ», - ասաց Աստված՞

Կյանքն արագ անցավ։ Ալեհեր ու տանջահար ճամփորդը կրկին թափառում էր Կյանքի Օվկիանոսի ափով։ Վերջին անգամ հետադարձ հայացք գցելով իր տարիներին՝ նա տեսավ, որ երբեմն ոտնահետքերի երկու շավիղներն ընդհատվում են, և միայնակ ձգվում է միայն մի ոտնահետքը. միայնակություն կյանքի ամենադժվարին պահերին։ Այնժամ ճամփորդը բացականչեց. «Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես լքել ինձ։ Նայի՛ր իմ կյանքի ամենավտանգավոր օրերին. այնտեղ միայն ի՛մ ոտնահետքերն են»։

«Սիրելի՛ս,- հանգիստ պատասխանեց Աստված,- Դու սխալվում ես. Դրանք ոչ թե քո ոտնահետքերն են, այլ իմ, որովհետև կյանքիդ ամենադժվարին պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել»։

Հիրավի, կյանքի դժվարին պահերին, նեղությունների ու փորձությունների մեջ հատկապես Աստծո մտքում ենք, Նրա գրկում, և Նա երբեք թույլ չի տա, որ մեր ոտքը դնենք այրող և կիզիչ ավազի վրա։

11 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
bottom of page