top of page

Մեծացուսցէ

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 23, 2020
  • 1 min read


Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը,

և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով,

որովհետև նա նկատեց իր աղախնի խոնարհ վիճակը։


Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի պիտի տան,

որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար,

և նրա անունը սուրբ է։


Նրա ողորմությունը սերնդեսերունդ

իր երկյուղածների վրա է։


Նա իր բազկով զորություն գործադրեց,

ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին.

հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին։


Քաղցածներին լիացրեց բարիքներով

և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։


Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին՝

հիշելով իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին՝

Աբրահամին և նրա սերնդին, հավիտյան» (Ղուկաս 1:46-55)։

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page