top of page

Մարդիկ ծրագրում են, Աստված՝ տնօրինում

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Apr 29, 2020
  • 1 min read


Մենք ապրում ենք այնպես, կարծես մենք ենք տնօրինում մեր կյանքը և ազդեցություն ունենք ենք մեր կյանքի բոլոր հանգամանքների վրա։ Նախքան համաճարակը, գլխապտույտ վազքի մեջ էինք՝ լավագույնս կազմակերպված ու ներկայանալի կյանք ունենալու համար։ Սակայն մի աննշան բացիլ եկավ արթնացնելու մեզ մեր հոգևոր թմբիրից և հիշեցնելու, որ մենք այդքան էլ ամենազոր չենք։ Արդարև, մենք չենք կարող տնօրինել մեր կյանքի բոլոր հանգամանքները, այլ՝ միայն Աստված։ Մարդիկ ծրագրում են, Աստված՝ տնօրինում։


Աստծո դերը մեզ վրա վերցնելով՝ միայն ու միայն ուժասպառ պիտի լինենք և հուսախաբ։ Մեր մարդկային տկար մարմինները ստեղծված չեն այս գերճնշումի համար։ Աստված մեզնից յուրաքանչյուրի կյանքի համար ծրագիր ունի և այն պիտի կյանքի կոչի, միայն թե վստահենք նրան և դադարենք Նրա փոխարեն գործելուց։


Ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի՛ կամ ո՛ւմ վրա ենք դնում մեր հույսն ու վստահությունը։ Կարո՞ղ ենք Աստծուն վստահել և նրան հուսալ։ Աստված այն ամենն է, Ում կարիքն ունենք։ Նա հոգ է տանում մեր մասին, քանզի Նա սիրում է մեզ։ Շտապենք դեպի Նա, հավատանք Նրան, խոստովանենք մեր մեղքերը, խնդրենք նրան, որ օգնի մեզ հասկանալու Իր Կամքն ու Ճանապարհները, խաղաղվենք և հանգչենք Նրա սիրո և հոգատարության մեջ։ ՆԱ ԱՍՏՎԱԾՆ Է։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page