top of page

Ճշմարտություն և Սեր

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Sep 3, 2020
  • 1 min read


«Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն ձեզ՝ ճշմարտությամբ և սիրով»։ (Բ. Հովհաննես 1:3–4)


Սուրբ Հովհաննես Առաքյալի երկրորդ ընհանրական նամակի մեջ «ճշմարտություն» և «սեր» բառերի հաճախակի կիրառությունը գրավում է ընթերցողի ուշադրությունն առաջին իսկ հայացքից։ Այս երկու իրականությունները մեր կյանքում ևս միասին պետք է հանդես գան, քանզի սերն առանց ճշմարտության չափից դուրս մեղմ է, ճշմարտությունն առանց սիրո՝ անողոք։


Ճշմարտության և սիրո միությունը կարելի է համեմատել կյանքի երկու կարևորագույն տարրերի՝ նատրիումի և քլորի միացության հետ։ Նատրիումն ունի քիմիական մեծ ակտիվություն և բնության մեջ հանդիպում է միայն համակցված ձևով։ Այլ խոսքով, այն այնքան ուժեղ է, որ միշտ խառնվում է մեկ այլ տարրի հետ։ Քլորը ինքնին թունավոր գազ է, որը ևս բնության մեջ հանդիպում է բնական միացությունների ձևով։ Դպրոցական բոլոր աշակերտները գիտեն, որ նատրիումի և քլորի իոնիկ միացության արդյունքը նատրիումի քլորիդն է կամ կերակրի աղը։


Աղը ոչ միայն համեմում է կերակուրը, այլև ունի հականեխիչ և վարակազերծիչ հատկություն։ Այն շատ կարևոր է մարդու օրգանիզմի համար և ազդում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների վրա:


Նմանատիպ և դեռ առավելի մեծ կարևորություն ունի ճշմարտության և սիրո միությունը հավատացյալի հոգևոր կայքնում։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page