Հրեշտակների Պաշտպանությունը
- Bishop Mesrop Parsamyan
- Oct 15, 2020
- 1 min read

Ամենախնամ Աստված, որ անճառելի նախախնամությամբ՝ Քո Սուրբ Հրեշտակներին առաքում ես պահպանելու մարդկանց, պարգևիր մեր զինվորներին շնորհը՝ մարտի դաշտում զգալու նրանց հզոր պաշտպանությունը։ Եւ մեր ժողովրդին արժանացրու, Տե՛ր, սուրբ սրտով և հրեշտակային հաղթական երգով գոհաբանություն մատուցելու Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և հավիտյան. ամեն։
Comments