top of page

Հույսով ուրախացեք

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 21, 2020
  • 1 min read


Միացյալ Նահանգներում իմ հովվական ծառայության ընթացքում մի կիրակի օր՝ Սուրբ Պատարագից առաջ, մոտեցա մեր համայնքի չորս տարբեր մարդկանց և ասացի, որ քարոզի ժամանակ նրանց Աղոթագիրք պիտի նվիրեմ։ Քարոզի ընթացքին հարցրեցի, թե ո՛վ է Աղոթագիրք ցանկանում։ Շատերը ձեռք բաձրացրին, բայց Աղոթագրքերը բաժանեցի այն չորս մարդկանց, որոնց նախապես խոստացել էի։


Այնուհետև նրանցից մեկին հարցրեցի. «Դուք հույս ունեի՞ք և վստա՞հ էիք, որ այսօր Աղոթագիրք պիտի ստանաք»։ «Այո՛, Հայր Սուրբ», - պատասխանեց նա։ «Իսկ ինչո՞ւ էիք վստահ»։ «Որովհետև Պատարագից առաջ դո՛ւք ինձ ասացիք, որ այսօր Աղոթագիրք եք նվիրելու և ես վստահում եմ ձեր խոսքին»։


Ներկա հավատացյալները ժպտացին, և ես բացատրեցի, որ նախապես չորս հոգիների խոստացել էի, որ այսօր քարոզի ժամանակ նրանց Աղոթագիրք եմ նվիրելու։ Այս չորս մարդիկ ուրախությամբ և հույսով սպասում էին, թե ե՛րբ պիտի ստանան Աղոթագրքերը։


Սա Քրիստոնեական հույսի լավագույն փոխաբերությունն է։ Քրիստոնեական հույսն անորոշ ցանկություն և կամ պարզ լավատեսություն չէ, այն Աստծո և Նրա խոստումների հանդեպ հավատն ու ամբողջական վստահությունն է։ Եվ քանի որ Աստված միշտ պահում է իր խոստումները, ուրեմն կարող ենք «հույսով ուրախանալ»։ (Հռոմեացիներին 12:12)

 
 
 

Commentaires


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page