top of page
Search

Հիսուս Քրիստոսը Տեր է

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Հույն իմաստասեր Սոկրատն ուսուցանել է 40 տարի, Պլատոնը՝ 50 տարի և Արիստոտելը՝ 40 տարի, ընդհանուր առմամբ՝ 130 տարի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս քարոզեց 3 տարի միայն, սակայն այդ կարճ ժամանակահատվածում գերազանցեց այս մեծագույն իմաստասերների՝ մարդկության պատմության վրա ունեցած ազդեցությունը միասին վերցրած։


Ինչո՞ւ, որովհետև Հիսուս Քրիստոս Աստծո միածին Որդին է, և ինչպես Առաքյալն է ասում. «Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ պիտի խոնարհվի՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու պիտի խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլիպեցիներին 2:10–11)


Սիրելինե՛ր, վաղ թե ուշ պիտի խոնարհվենք Աստծո միածին Որդու առաջ։ Մեզ է մնում որոշում կայացնել և խոնարհվել հիմա՝ խոստովանելով, որ «Հիսուս Քրիստոս Տեր է», իսկ եթե ոչ, ապա ստիպված պիտի լինենք խոնարհվելու Նրա առաջ ահեղ դատաստանի օրը։ Եթե խոնարհվենք այսօր, ապա Աստված կպարգևի քավություն, փրկություն և հավիտենական կյանք, իսկ եթե սպասենք ահեղ դատաստանի օրվան, երբ պարտադրված պիտի խոնարհվենք, այդժամ որևէ շնորհ չպիտի գտնենք։

59 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page