• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Հարության այգաբացը


Հարության առավոտը բացվում է արևածագին քնած քաղաքի մեջ շնչակտուր և հևիհև վազքով: Մարիամ Մագդաղենացին վազում է առաքյալներին հայտնելու Տեր Հիսուսի մարմնի անհետացման մասին. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, և չգիտենք, թե ո՛ւր են դրել նրան» (Հովհաննես 20.2)։


Անըմբռնելի մի ցանկություն է առաջանում առաքյալների սրտերի մեջ: Պետրոսը և աշակերտը, որին Տեր Հիսուս սիրում էր, իրենց հերթին միանում են վազքին: Նրանք շտապում են գերեզման իրենց ողջ ուժով. «Երկուսով միասին էին վազում, բայց մյուս աշակերտն առաջ անցավ Պետրոսից, ավելի շուտ հասավ ու առաջինը գերեզման մտավ» (Հովհաննես 20.4):


Ահա այսպիսին է առաջին նշանը նոր արարչության. Հույսի համար արգելք հանդիսացող քարը մեկ կողմ է դրված, գերեզմանը դատարկ է, և խավարի ու լույսի, վհատության ու հույսի մրցավազքը սկսված է:


Հարուցյալ Հիսուս Քրիստոս մեզ կոչ է անում «վազելու» հուսալքության խավարից դեպի Հարության այգաբացի պայծառ լույսը և այդ լույսից բխող կենարար հույսն ու բժշկությունը տանելու բոլոր նրանց, ովքեր տակավին խարխափում են անհավատության և հուսալքության խավարի մեջ:


ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

11 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.