Տե՛ր Աստված մեր, Դո՛ւ պահիր մեզ խաղաղությամբ այս գիշեր և ամեն ժամանակ։ Մեր մտածումներն ու խորհուրդները Քո սուրբ երկյուղիդ վրա բևեռված պահիր, որպեսզի՝ միշտ Քեզնով պահպանված լինենք թշնամու որոգայթներից, և Քեզ օրհնություն ու փառք մատուցենք, Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։
Գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը
Comentários