top of page
Search

Հաղթելու ենք

Writer: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Երեկ բոլորս ականտես եղանք, թե ինչպես էր ամբարիշտ թշնամին խուճապահար փախչում մարտի դաշտից։ Նրանք ովքեր չեն տեսել այդ տեսանյութը, կարող են դիտել այս հղումով https://bit.ly/2EJAk9e


Դիտելով այս տեսանյութը մտաբերեցի Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Փախչում է ամբարիշտը՝ առանց մեկից հալածվելու, իսկ արդարն առյուծի նման աներկյուղ է»։ (Առակաց 28:1)։


Արդարները նրանք են, ովքեր վստահում են Աստծուն և հավատում Նրա խոստումին։ Աստված է մեզ շնորհել ազատ ու անկախ ապրելու օրհնությունը և այն խոստումը, որ հայրենիքի համար մղվող մեր բոլոր պայքարներում «Տերը գնալու է մեր առջևից, չի՛ լքելու և չի՛ անտեսելու մեզ» (հմմտ. Բ Օրինաց 31:9)։


Արդարև, մեր խիզախ զինվորներն ու հրամանատարներն առյուծաբար պայքարում են ընդդեմ ամբարիշտ թշնամու վայրագությունների ու բռնությունների։ Հայրենիքի հանդեպ անձնազոհ սիրով բոցավառված և Տիրոջն ապավինած՝ նրանք կենաց մահու պայքար ենք մղում տերունավանդ մեր սուրբ հողի վրա ապրելու մեր ազատ ու արդար իրավունքի համար։


Մեր ժողովրդի պայքարն արդար է և մենք հավատում ենք, որ Աստված միշտ հավատարիմ է իր ընտրյալ զավակներին տված խոստումին և հաղթանակ պիտի պարգևի արդար իրավունքի համար պայքարող Հայոց Բանակին։


Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page