• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Կյանք ներշնչիր



Զորությունների՛ դու Տեր և թագավոր բոլոր գոյությունների. օրհնաբանված ողորմություն և բոլորի Աստված, որ իշխում ես լայնատարած և ընդարձակ անսահմանության վրա, Դու ես չափն ու քանակությունը բոլոր մեծությունների, մինչ այն աստիճան, որ կարծրը հեղուկ է քեզ մոտ և հեղուկը՝ պնդակազմ, անհնար ոչինչ չկա քեզ համար, ո՛վ դու հաղթական զորություն ահեղ. հուրը զովասուն ցող է քեզ համար և անձրևը՝ բոց կիզողական: Քարին կարող ես դու կյանք ներշնչել ու տալ կերպարանք, և բանականին դարձնել անխոս և անշունչ արձան: Պատվի ես արժանացնում դու քեզ ողոքող մեղապարտին և կարծեցյալ մաքուրին՝ արդար քննությամբ դատապարտում: Մահամերձին բարի բերկրությամբ արձակում ես դու, և ամոթահարին՝ օծությամբ դարձնում զվարթերես: Ոտքի ես հանում թակարդի մեջ գլորվածին և սասանյալին ապահով վեմի վրա հաստատում: Հիվանդին բազմահառաչ՝ երջանկացնում ես դու, առաջ գնացածին ետ դարձնում վերստին: Եվ երբ սպառվում են բարիքները մեզ համար, այնժամ դու է՜լ ավելի զարմանասքանչ գործեր ես կատարում, քանզի դու գիտես ներել մեր մեղքերն ու անօրենությունները ջնջել. քավիչ լինել անիրավությունների և մեր մեղքերը չհիշել… Քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգու հետ՝ փա՜ռք, իշխանություն հավիտյանս. ամեն:

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.