top of page

Կյանքի իմաստը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Apr 27, 2020
  • 1 min read


Հաճախ ենք հարց տալիս ինքներս մեզ` ո՞րն է կյանքի իմաստը: Կամ ավելի ճիշտ, ո՞րն է իմ կյանքի իմաստը։ Նայում ենք մեր շուրջը և տեսնում ենք քաոս, վիշտ, տառապանք և ցավ ամեն կողմ։ Ծնվում ենք արտասուքով, սովորում աշխատանքով, ապրում տառապանքով ու մեռնում ցավերով։ Ինչո՞ւ։ Ո՞րն է այս ամենի իմաստը։


Իմ գիտակցական կյանքի ընթացքում տևական այս հարցերն եմ տվել ինքս ինձ։ Եվ իմ կյանքի բոլոր հանգրվաններում, թե դպրոցական և թե ճեմարանական տարիներին, թե համալսարանական և թե հովվական ծառայությանս մեջ, պատասխանը միշտ նույնն է եղել՝ ԱՍՏՎԱԾ, Ամենասուրբ Երրորդությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։


Աստված է մեր կյանքի իմաստը։ Ոչինչ իմաստ ունի կամ կարող է իմաստ ձեռք բերել առանց Նրա։ Իսկ Նրանով ամեն ինչ իմաստավորվում է և լուսավորվում։ Կյանքի իմաստը Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ Հոգով հաղորդության մեջ լինելն է, որը սկսվում է մեր երկրային կյանքում և շարունակվում` է հավիտենականում՝ նյութական իրականությունից անդին։ Փառք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից. Ամեն։

 
 
 

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page