• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Կյանքը նման է գրքի



Մեր մարդկային կյանքը նման է գրքի. ոմանք կարծում են, թե այս աշխարհում իրենց կյանքը հիմնական պատմությունն է, և որ հանդերձյալ կյանքը, եթե իհարկե հավատում են դրան, պարզ մի հավելված է։ Ճշմարիտ քրիստոնեական ընկալմամբ՝ մեր ներկա կյանքը միայն ներածությունն է, գրքի առաջաբանը։ Մահվան պահին գիրքը չի ավարտվում, այլ սկսվում է առաջին գլուխը։


Մեր Տեր Հիսուս Քրիստոս հռչակում է. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի»։ (Հովհաննես 11:25)


Հիսուս իջավ աշխարհ, որպեսզի մենք կարողանանք երկինք բարձրանալ։ Նա խաչվեց մեր քավության համար, մահացավ և երրորդ օրը հարություն առավ, որպեսզի մենք կարողանանք ապրել Աստծո հետ հավիտյան։ Ուրեմն մահը վերջը չէ, այլ՝ մի նոր սկիզբ։


Եթե հավատում ենք հարուցյալ Փրկչին և Նրա կենարար խոսքերին, ապա բնավ կարիքը չունենք վախենալու մահվանից, քանզի Նա հարություն առավ և մեզ պարգևեց հավիտենական կյանքի անխորտակելի հույսը։


Ուրեմն, կյանքին նայենք` տեսնելով ապագան, գերեզմանից անդին՝ կյանքը հավիտենական։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.