top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կատարյալ ուրախություն



Հովհաննեսի Ավետարանում՝ 15-րդ գլխի մեջ, «ուրախություն» և «պատվիրան» բառերի հաճախակի կիրառությունը գրավում է ընթերցողի ուշադրությունը։ Սովորաբար այս երկու բառերը միասին չեն գործածվում։ «Պատվիրանն» առնչվում է պարտականությանը, պատասխանատվությանը, օրենքին ու կարգապահությանը, և այս ամենը կարծես հակասում է «ուրախությանը»։


Սակայն այս երկու բառերի հանդիպադիր կիրառումով մեր Տեր Հիսուս Քրիստոս բացահայտում է հոգևոր կյանքի ողջ գեղեցկությունը։


ա. Մեր ուրախությունը լիակատար է դառնում միմիայն Աստծո սիրո մեջ, որովհետև մեր հոգիները Նրանից են և անդադար ձգտում են Նրան։


բ. Իսկ Աստծո սիրո գրավականը Նրա Սուրբ Հոգին է, որ գալիս և բնակվում է նրանց հոգիներում, ովքեր պահում են Աստծո պատվիրանները ոչ թե հարկադրանքից կամ վախից թելադրված, այլ՝ առ Աստված սիրուց։


գ. Այսու, մեր Տեր Հիսուս Քրիստոս խոստանում է. «Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և դուք կատարելապես ուրախ լինեք»։ (Հովհաննես 15:10-11)


Սիրելիներ, պահե՛ք Աստծո պատվիրանները սիրով և եղե՛ք երջանիկ։

11 views0 comments

Recent Posts

See All

Trust in God

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page