top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կատարյալ ուրախություն



Կատարյալ ուրախության առաջին և էական նախապայմանը Աստծո միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելն է և նրա հետ Սուրբ Հոգով հաղորդության մեջ լինելը։


Հովհաննես Աստվածաբան Առաքյալն իր առաջին ընդհանրական նամակը սկսում է Նրանով. «Խոսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։ Նա նույն ինքը կյանք էր, որ հայտնվեց, մենք այն տեսանք, վկայում ենք և պատմում ենք ձեզ այն հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր և հայտնվեց մեզ։ Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք Նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ այս բանը գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարեալ լինի»։ (Ա Հովհաննես 1:1-4)


Արդարև, երբեք կատարյալ ուրախություն չենք ունենա, քանի դեռ չենք ճանաչել Հիսուս Քրիստոսին։ Նա է կենտրոնական առանցքը մեր կյանքի, Նա է սկիզբը և վերջը, Նա է աղբյուրը ուրախության և ամեն օրհնություն գալիս է Նրա միջոցով։


«Ցու՛յց տուր մեզ քո ողորմությունը, Տե՛ր, եւ քո փրկությունը շնորհի՛ր մեզ։ Տե՛ր, քո ողորմությունը հավերժ է, ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր։ Դու, Տե՛ր, իմ հույսն ես։ Բարձրյալին ինձ ապավէն դարձրիր։ Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստուածն իմ։ Տե՛ր, քեզնից է կյանքի աղբյուրը, եւ երեսիդ լույսով ենք լույսը տեսնում։ Ծագեցրու ողորմությունդ բոլոր նրանց վրա, ովքեր ճանաչում ենք քեզ, Տե՛ր»։

(Հատված «Փառք ի բարձունս Աստուծոյ» աղոթքից, Առավոտյան Ժամերգություն)

29 views0 comments

Recent Posts

See All

Trust in God

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page