• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Կանչված, ընտրված, հավատարիմ



Ս. Հովհաննես Առաքյալը Հայտնության գրքում նկարագրում է այն քրիստոնյաներին, ովքեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ հաղթանակ պիտի տանեն չար ուժերի նկատմամբ. «Եվ պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների. և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։ (Հայտնություն 17:14) Այս նկարագրության մեջ կարող ենք տեսնել քրիստոնեական մեր կյանքի երեք կարևորագույն հանգրվանները՝ կանչված, ընտրված, հավատարիմ։


Ա. Աստված մեզ կանչեց իր սքանչելի լույսին, ինչպես գրում է Ս. Պետրոս Առաքյալը. «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց»։ (Ա. Պետրոս 2:9)


Բ. Տեր Հիսուս Քրիստոս ընտրեց մեզ՝ ասելով. «Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ»։ (Հովհաննես 15:16)


Գ. Նա հայտնեց նաև հավատարմության վարձատրության՝ երանական ուրախություն մասին. «Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”»։ (Մատթեոս 25:21)


Սիրելիներ, Աստված մեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց, երբ հավատացինք իր միածին Որդուն Հիսուս Քրիստոսին, ով ընտրեց մեզ սուրբ մկրտության օծումով՝ քրիստոնյա կոչումը շնորհելով և եթե հավատարիմ լինենք մեր ընտրությանը և կոչմանը, ապա Նրա հետ միասին պիտի հաղթենք չարի ուժերին և ժառանգենք Տիրոջ խոստացված անսահման ուրախությունը Երկնքի անանց Արքայության մեջ։

0 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.